04/03/2020 09:55
«Հրապարակ». Հանձնաժողովը «հարցաքննության» ծանուցագիր է ուղարկել Յուրի Խաչատուրովին
«Հրապարակ» թերթը գրում է. «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը «հարցաքննության» ծանուցագիր է ուղարկել ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին։ Նիստի օրը դեռևս կոնկրետ որոշված չէ։
Ամենայն հավանականությամբ, ԱԺ հերթական նիստերը վերջացնելուց հետո հանձնաժողովը օր կնշանակի։ Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկին հրավիրված էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Քննարկվում է նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին հրավիրելու հարցը»: