04/03/2020 11:48
Ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությունը թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել իրավապահ համակարգը. Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատական համակարգի վերաբերյալ մի շարք դիտարկումներ, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Մասնավորապես, խորհրդարանականն անդրադարձել է ոստիկանական համակարգին՝ նշելով, որ այդ ոլորտում լուրջ բարեփոխումներ են կատարվում։
«Այս փոփոխությունների համատեքստում մենք մտածում ենք ստեղծել նոր Ներքին գործերի նախարարություն։ Դա թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել իրավապահ համակարգը։ Բարեփոխումների փաթեթի հաստատման վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է», - ասել է Լիլիթ Մակունցը։