04/03/2020 11:34
Նրանց փորձի բացակայությունը նաև փորձանքի բացակայություն է լինելու. Մարիա Կարապետյանը՝ դատավորների տարիքային շեմն իջեցնելու մասին
«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը դրական է համարում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունը՝ դատավորների համար տարիքային շեմի իջեցումը 28-ից 25 տարեկան:
«Շատ ուրախ եմ տարիքային շեմը իջեցնելու կապակցությամբ, որովհետև կարծում եմ, որ երիտասարդները մեծ ներուժ ունեն և պետք է մասնակցեն մեր երկրում որոշումների կայացմանը՝ թե՛ քաղաքական, թե՛ դատական իշխանության սահմաններում: Ես կարծում եմ՝ նրանց փորձի բացակայությունը նաև փորձանքի բացակայություն է լինելու», - ասաց Կարապետյանը:
Վերջինս նաև նկատեց, որ նախագիծը թույլ կտա կոռումպացված դատավորներին դուրս մղել համակարգից: