04/03/2020 15:20
Կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ ենք ձեռնարկել. Ռուստամ Բադասյան
Վեթինգ, բարեվարքության ստուգում և բազմաթիվ այլ տերմիններ տարբեր իրավական համակարգերում տարբեր նշանակություն ունեն, և մենք, ինչ հայտարարել ենք, դա էլ արել ենք, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Հայտարարել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ ենք ձեռնարկելու։ Այդ էֆեկտիվ միջոցները ձեռնարկել ենք, բերել ենք Ազգային ժողով», - ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ ուժային կառույցներում կան դավաճաններ, Բադասյանը հորդորեց ճիշտ և ամբողջական կերպով վկայակոչել գործադիրի ղեկավարի խոսքերը։
«Կարծում եմ՝ վարչապետի խոսքերն առավել քան հասկանալի են և հավելյալ մեկնաբանման կարիք չունեն», - ասաց նախարարը։