04/03/2020 16:32
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 670 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 670 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 677 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 235 մարդ (70 կին, 120 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 420 մարդ (133 կին, 225 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ: