04/03/2020 11:32
Ցանկացած փաստաբանի հարցրեք՝ բա՞րձր տարիքի դատավորներից են ավելի գոհ, թե՞ երիտասարդ. չի կարող պատասխանը լինել` «բարձր տարիքով դատավորից». Սուրեն Գրիգորյան
Պետք է հասկանանք, թե ինչ ժամանակաշրջանում ենք ապրում և ընկալենք, որ չունենք ստանդարտ իրավիճակ, ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դատավորների տարիքային շեմը 28-ից 25 դարձնելուն:
«Ոչ մեկ չի ասում, որ կենսափորձը կարևոր չէ, բայց պետք է հասկանալ` մենք ինչ ժամանակաշրջանում ենք ապրում և ընկալել, որ չունենք այն ստանդարտ իրավիճակը, որ կա շատ երկրներում: Այդ թվերը որոշակի իրողությունից են սահմանվել, որը մենք այսօր չունենք: Այսօր ցանկացած փաստաբանի հարցրեք՝ բա՞րձր տարիքի դատավորներից են ավելի գոհ, թե՞ ավելի երիտասարդ: Չի կարող լինել հարցի պատասխանը, որ ավելի շատ գոհ են բարձր տարիքով դատավորներից: Չի կարող, որովհետև դա ուղղակի այդպես չի», - ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի ելույթի ժամանակ տեղից միջամտելուն՝ Գրիգորյանն ասաց, որ փորձում էր ուղղել փաստերը, որպեսզի Աբովյանի ելույթը սխալ հունով չգնա:
«Պարոն Աբովյան, ես տեղից, որ ասում էի, ուզում էի ուղղել, որ Ձեր ելույթը սխալ հունով չգնա, կներեք, որ ընդհատեցի, բայց որ ասում եք՝ 25 տարեկանում համալսարանն են ավարտում, ուզում եմ հասկանալ, ես 7 տարեկանում գնացել եմ դպրոց, 17-ում ընդունվել եմ համալսարան, 21-ում ավարտել եմ», - ասաց Գրիգորյանը: