04/03/2020 19:25
Ֆրանսիայում բժշկական դիմակները հասանելի կլինեն միայն դեղատոմսով
Ֆրանսիայում ուժի մեջ են մտնում նոր կանոնները, որոնց համաձայն բժշկական դիմակները կարելի է գնել միայն դեղատոմսով: Այս մասին հայտնում է «Franceinfo»-ն՝ հղում անելով երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբեթ Նդիյային:
«Դիմակներն այս պահին հնարավոր չէ գնել, քանի որ մենք դեղատներին ցուցում ենք տվել, որ դիմակները բաժանեն միայն բժշկական մասնագետների շրջանում կամ դեղատոմսով», - հայտարարել է նա մամուլի ասուլիսում: