04/03/2020 17:50
Ֆրանսիայում ձերբակալել են կնոջն ու հինգ երեխաներին պատանդ վերցրած տղամարդուն
Ֆրանսիայի հյուսիսային Օբ դեպարտամենտի իրավապահները ձերբակալել են զինված տղամարդու, ով նախօրեի երեկոյան Լա Չապել-Սեն-Լյուկ կոմունայում պատանդ էր վերցրել իր կնոջն ու հինգ երեխաներին:
«Ֆրանսիայի ոստիկանության «RAID» հատուկ ստորաբաժանումն իրականացրել է օպերացիան և ձերբակալել է զինված տղամարդուն: Ոչ ոք չի տուժել», - Twitter-ում հայտնել են իրավապահ մարմինները:
Երեքշաբթի «BMFTV» հեռուստաալիքը հաղորդել էր, որ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Տրուա քաղաքում զինված տղամարդը պատանդ է վերցրել իր հղի կնոջն ու հինգ երեխաներին:
Տան շուրջ, որտեղ ծավալվում էին իրադարձությունները, անվտանգության պարագիծ էր ստեղծվել, ոստիկանությունը բանակցություններ էր վարում հանցագործի հետ: Երբ ոստիկանության առաջին խումբը մոտեցել էր տանը, տղամարդ կրակել էր նրանց վրա՝ ոչ ոքի չվիրավորելով:
Ինչպես հայտնել է «France 3»-ը, դեպքի պատճառն ընտանեկան սկանդալն էր: Ըստ հեռուստաալիքի՝ 1986 թվականին ծնված տղամարդը հոգեկան խնդիրներ ունի: