04/03/2020 13:27
Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Լեհաստանում, հայտարարել է Առողջապահության նախարար Լուկաշ Շումովսկինը՝ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում:
«Դա պացիենտ էր, որը ժամանել էր Գերմանիայից», - ասել է նախարարը:
Նա տվյալներ չի ներկայացրել պացիենտի և նրա ընտանիքի մասին:
Շումովսկին մանրամասնել է, որ հիվանդն «իրեն լավ է զգում», բայց նա ունի հազ և ջերմություն:
Բոլոր անձինք, ովքեր կապ են ունեցել նրա հետ, կարանտինում են: