04/03/2020 12:20
Հնդկաստանի իշխանությունները կորոնավիրուս են կասկածում իտալացի 14 զբոսաշրջիկի մոտ
Հնդկաստանի իշխանությունները իտալացի 14 զբոսաշրջիկի և մեկ հնդիկի մոտ կորոնավիրուս են կասկածում: Նրանք փետրվարի վերջին են ժամանել Նյու Դելի, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին:
Իտալիայից ժամանած 23 հոգուց բաղկացած խումբը փետրվարի 21-ին վայրէջք է կատարել Դելիում: Դրանից հետո նրանք ուղևորվել են Ջոդփուր և ճանապարհորդել այս նահանգի մի շարք քաղաքներ:
Փետրվարի 28-ին իտալացիները ժամանել են նահանգի Ջայփուր քաղաք, որտեղ խմբի անդամներից մեկի առողջական վիճակը վատթարացել է և բժշկական օգնության կարիք է առաջացել: Նրանից վերցված թեստերը ցույց են տվել, որ զբոսաշրջիկի մոտ առկա է կորոնավիրուս: Նրա հետ միասին հոսպիտալացվել է նրա կինը, որը ևս կարող է վարակված լինել:
Նյու Դելիի իշխանություններն այս խմբի մյուս անդամներին ևս հետազոտել են: Նրանց անալիզներն ուղարկվել են Պունայի վարակաբանության ազգային ինստիտուտ մանրամասն ուսումնասիրության համար:
Երկուշաբթի Հնդկաստանի իշխանությունները հաղորդել էին COVID-19 կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին: