04/03/2020 13:56
Գիտնականները պատմել են կորոնավիրուսի մուտացիաների մասին
Նոր տիպի կորոնավիրուսում՝ Չինաստանում բռնկումից ի վեր, մոտ 150 փոփոխություն է տեղի ունեցել, հայտնել են չինացի գիտնականները, փոխանցում է National Science Review ամսագիրը:
Գիտնականները վերլուծել են հանրամատչելի 103 գենոմ և արդեն հայտնաբերել 149 փոփոխություն՝ վիրուսի շտամում: Նշվում է, որ փոփոխությունների մեծ մասը տեղի են ունեցել վերջերս:
Պարզվել է, որ կորոնավիրուսն արդեն բաժանվել է երկու ենթատեսակի՝ L ամենատարածված (70%) և S-ն՝ դրա մասնաբաժինը 30 տոկոս:
L ենթատեսակն ավելի տարածված էր Ուհան քաղաքում բռնկման վաղ փուլերում, բայց դրա հաճախականությունը նվազել էր հունվարի սկզբին: Գիտնականները կարծում են, որ մարդու միջամտությունը ուժեղ ճնշում էր գործադրում L ենթատեսակի վրա, որը կարող է լինել ավելի ագրեսիվ և տարածվել ավելի արագ: Այս դեպքում S ենթատեսակի համեմատական տարածվածությունն աճել է թույլ սելեկտիվ ճնշման պատճառով: