05/03/2020 11:52
Lufthansa-ն կորոնավիրուսի պատճառով շահագործումից 150 ինքնաթիռ կհանի
Գերմանական Lufthansa ավիաընկերությունը, նաև նրան պատկանող Austrian Airlines-ը, SWISS-ը և Brussels Airlines-ը, շահագործումից 150 ինքնաթիռ կհանեն նոր տիպի կորոնավիրուսի բռնկման պատճառով, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության ներկայացուցչին:
«Մենք դինամիկ կերպով շտկում ենք մեր պլանները՝ հաշվի առնելով արտակարգ հանգամանքները»,- մեջբերում է անում գործակալությունը փոխադրողի ներկայացուցչի խոսքից:
Ըստ Reuters-ի՝ Lufthansa Group-ի ամբողջ ավիահավաքակազմն ունի 770 ինքնաթիռ: Այսպիսով, սահմանափակումները կվերաբերեն դրա գրեթե հինգերորդ մասին: Նշվում է, որ շահագործումից կհանվեն 125 մերձմայրուղային և միջինմայրուղային և 25 հեռամայրուղային օդանավեր: