05/03/2020 17:43
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահացել Է 107 մարդ, հայտնում է YJC լրատվական պորտալը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին իր հերթին IRINN հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ իշխանությունները որոշում են ընդունել Իրանի ուսումնական հաստատություններում, համալսարաններում ու դպրոցներում պարապմունքները չեղարկել մինչև «Նոր տարի»:
Իրանում այն սկսվում է մարտի 20-ին, որից հետո ամանորյա արձակուրդներ են: