05/03/2020 10:36
Թրամփը պատրաստ է օգնել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Իրանին` կորոնավիրուսի դեմ պայքարում: Նա այդ մասին հայտարարել է Fox News- ի եթերում:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար պատասխանատու է փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած հատուկ խումբը:
«Մենք գերազանց ենք կատարում մեր աշխատանքը, ունենք հիանալի խումբ», - ասել է ամերիկացի առաջնորդը:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ում կան «աշխարհի լավագույն բժիշկները»:
Նախագահը նշել է, որ Վաշինգտոնը օգնություն է տրամադրում կորոնավիրուսի դեմ պայքարում «շատ այլ երկրների»:
«Մենք կօգնեինք Իրանին, եթե այդ երկիրը ցանկանար: Նրանք շատ են տուժել», - ամփոփել է Թրամփը: