05/03/2020 16:56
Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբի հարցով Պուտինի հետ հանդիպումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար (Տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Իդլիբի հարցով մոսկովյան բանակցություններն շատ կարևոր են տարածաշրջանի համար:
«Մենք այս հանդիպումը պետք է անցկացնեինք Թուրքիայում, բայց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ձեր աշխատանքի պատճառով որոշեցինք ընդունել ձեր հրավերը և գալ այստեղ:
Իհարկե, այսօր Իդլիբի հարցով մեր հանդիպումը կարևոր նշանակություն ունի, քանի որ տարածաշրջանում իրավիճակը շատ լարված է:
Այսօր ամբողջ աշխարհը հետևում է մեր բանակցություններին: Ես հավատում եմ, որ մեր որոշումները և այն քայլերը, որոնք կձեռնարկվեն այսօր, կթեթևացնեն իրավիճակը Իդլիբում», - ասել է Էրդողանը: