05/03/2020 11:40
Սիրիայում հայտնել են Հոմսի և Կունեյտրայի վրա իսրայելական հրթիռային հարձակման մասին
Սիրիական բանակի ՀՕՊ համակարգերը հաջողությամբ հետ են մղել Իսրայելի հրթիռային հարձակումը, հայտնում է սիրիական պետական հեռուստատեսությունը:
Ըստ աղբյուրի՝ սիրիական ՀՕՊ-ը հետ են մղել գրոհները Հոմս և Կունեյրա նահանգներում: Հեռուստատեսությունը նշում էր, որ Իսրայելը գրոհ է սկսել գրավյալ Գոլանի բարձունքների տարածքից:
Գործարկված հրթիռներից ոչ մեկը չի հասել իր նպատակին:
Իր հերթին, Իսրայել բանակի մամուլի ծառայությունը РИА Новости-ին հայտնել է, որ իրենք չեն մեկնաբանում արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները Սիրիայում դիրքերի վրա ավիահարվածների վերաբերյալ: