05/03/2020 12:00
Վրաստանում կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքն է հայտնաբերվել
Վրաստանում կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքն է հայտնաբերվել: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Վարակվածը Վրաստանի 44-ամյա քաղաքացի է, որը ժամանել է Իտալիայից:
«Նա կիրակի է ժամանել՝ գործնականում առանց ախտանշանների: Ավելի ուշ նրա ջերմությունը բարձրացել է, և նա ինքն է դիմել ինֆեկցիոն հիվանդանոց», - հայտնել է Գամկրելիձեն: