05/03/2020 14:56
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպք է հաստատվել
Կորոնավիրուսով վարակման նոր դեպք է հաստատվել Իտալիայի քաղաքացու մոտ, որը Ռուսաստան է ժամանել փետրվարի 29-ին: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի կանխարգելման և դրա դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
«Մարտի 5-ին հաստատվել է Իտալիայի Հանրապետության քաղաքացու մոտ COVID-2019 նոր կորոնավիրուսային վարակով հիվանդանալու բերովի դեպք Իտալիայից», - հայտնել են շտաբում:
Վարակվածը մարտի 2-ին բուժօգնության էր դիմել սուր շնչառական վիրուսային վարակի ախտանշաններով:
«Հիվանդությունն ընթանում է թեթև կլինիկական ձևով, կատարվում է սիմպտոմատիկ բուժում: Պացիենտի վիճակը բավարար է», - ընդգծել են շտաբում:
Նրա հետ շփված անձինք բժշկական հսկողության տակ են։