05/03/2020 11:31
Կալիֆոռնիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն են մտցրել
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում COVID-2019 կորոնավիրուսով վարակի տարածման պատճառով արտակարգ դրության ռեժիմ են մտցրել: Այս մասին հայտնել է նահանգապետ Գեւին Նյուսոմը, փոխանցում է Los Angeles Times-ը:
«Այս որոշումն ընդունվել է ոչ միայն մեկ մարդու ողբերգական մահվան պատճառով, այլև այլ հանգամանքների»,- պարզաբանել է նահանգապետը: Նա նշել է, որ այսպիսի միջոցառումները պայմանավորված են հիվանդության տարածման դեմ պայքարի դաշնային ռեսուրսներ ստանալու անհրաժեշտությամբ:
Նախօրեին՝ մարտի 4-ին, Փլեյսեր շրջանում (Կալիֆոռնիա նահանգ) գրանցվել էր կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը: Հիվանդությունը հայտնաբերվել էր տարեց մարդու մոտ, որն առողջական խնդիրներ ուներ և կարող էր կորոնավիրուսով վարակվել փետրվարի 11-21-ը Սան Ֆրանցիսկոյի շրջանում զբոսանավում եղած ժամանակ: