05/03/2020 18:01
Եվս մեկ երկրում կորոնավիրուս է գրանցվել
Հարավային Աֆրիկայի Հանրապետության Առողջապահության ազգային վարչությունը հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին ասված է Հարավային Աֆրիկայի Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է 38-ամյա մի տղամարդու մոտ, որը մարտի 1-ին վերադարձել էր Իտալիայից, որտեղ նա ճանապարհորդում էր կնոջ հետ: Նա վերադարձել է Հարավային Աֆրիկա 10 հոգանոց խմբի կազմում: