05/03/2020 10:31
Ֆիլիպիններում ոստիկանապետին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է
Ուղղաթիռը, որում գտնվում էր Ֆիլիպինների ազգային ոստիկանության պետ Արչի Գամբոան, հինգշաբթի առավոտյան վթարի է ենթարկվել Լագունա նահանգի բնակելի տարածքում, հայտնում է Ֆիլիպինյան Daily Inquirer-ը:
Նվում է, որ ուղղաթիռի վթարի հետևանքով Գամբոան ստացել է աջ ուսի փոքր վնասվածք, նա դուրս է բերվել փլատակներից և տեղափոխվել հիվանդանոց:
Հաղորդվում է, որ ուղղաթիռում եղել է ութ մարդ, այդ թվում ՝ ոստիկանապետը և օդաչուն, վիրավորների ստույգ թիվը ներկայումս անհայտ է: