05/03/2020 16:39
Թուրքիայի դատախազությունը պահանջում է արդարացնել հինգ մարդու՝ Կառլովի սպանության գործով
Թուրքիայի դատախազությունը պահանջում է արդարացնել հինգ մարդու՝ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով:
Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 31-ին, հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ գործով մյուս 23 մեղադրյալներին դատախազությունը մեղավոր է համարում և պահանջում դատապարտել նրանց տարբեր ժամկետներով ազատազրկման:
Նշենք, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ մի ցուցահանդեսի բացման ժամանակ։ Թուրքական ոստիկանությունը սպանությունը պատվիրելու մեջ կասկածում է գյուլենական շարժման անդամներին։