06/03/2020 11:55
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», իր ֆեյսբուքյան էջում գրում է Սուրբ Աստվածամայր ԲԿ մամուլի խսնակ Գևորգ Դերձյանը:
«Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։
Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք», - գրել է նա։