06/03/2020 00:03
Ադրբեջանցի զինծառայող է սպանվել
Ադրբեջանական սահմանապահ զորքերի զինծառայող է զոհվել այսօր երեկոյան։
Ըստ Սահմանապահ զորքերի մամուլի ծառայության հաղորդագրության, զինծառայող Օրհան Նազիմ օղլի Փաշազադեն զոհվել է այսօր 19.10 «հայկական կողմից արձակված կրակոցների հետևանքով»։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։
Նրա խոսքով, արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։
ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա։