06/03/2020 17:45
Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդային աճ
Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդային աճ, հայտարարել է Առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած օրվա ընթացքում հաստատվել է վարակման 1234 դեպք, ինչը ռեկորդային է: Ընդհանուր թիվը, հաշվի առնելով նոր տվյալները, 4747 է», - ասել է նա «IRINN» հեռուստաալիքի եթերում:
Ըստ լրատվամիջոցների՝ երկրում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, հիվանդության զոհերի ընդհանուր թիվը հասել է 124-ի: