06/03/2020 17:27
Կուրցը հայտարարել է, որ Եվրոպան միգրանտների հարցում չպետք է տեղի տա Թուրքիայի ճնշմանը
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրոպան միգրանտների հարցում չպետք է տեղի տա Թուրքիայի ճնշմանը:
«Մենք այստեղ Հունաստանի վրա կազմակերպված գրոհի ենք ենթարկվում Թուրքիայի և նախագահ Էրդողանի կողմից… Դա պլանավորված և նպատակաուղղված գրոհ է, որը կառավարվում և կազմակերպվում է պետության կողմից: Եվրոպան չպետք է տեղի տա այդ ճնշմանը», - հայտարարել է Կուրցը «Funke» մեդիա խմբի հրատարակություններին տված հարցազրույցում՝ պատասխանելով հունա-թուրքական սահմանին 13 հազար փախստականների ճակատագրի վերաբերյալ հարցին:
Կուրցի կարծիքով՝ եթե այդ մարդիկ վերջ ի վերջո հայտնվեն Կենտրոնական Եվրոպայում, հետագայում միգրանտների թիվը կտրուկ կաճի:
«Շուտով դրանք կլինեն հարյուր հազարներ, իսկ ավելի ուշ` միլիոններ: Ի վերջո մենք կարող ենք ստանալ նույնպիսի իրավիճակ, ինչպես 2015 թվականին», - ավելացրել է նա։