06/03/2020 18:35
Նիդեռլանդներում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Նիդեռլանդների առողջության ազգային ինստիտուտից հայտնել են, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:
«86-ամյա տղամարդն, ով COVID-19- ով տեղափոխվել է Ռոտերդամի Իկազիա հիվանդանոց, այսօր մահացել է: Այս հիվանդի վարակի աղբյուրը դեռ հայտնի չէ: Սա Նիդեռլանդներում առաջին հիվանդն է, որը մահացել է նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքներից», - ասվում է ազգային ինստիտուտի հաղորդագրության մեջ:
Նախկինում հաղորդվում էր, որ Նիդեռլանդներում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 82-ի: