06/03/2020 10:02
«Փաստ». Իշխանությունները լուրջ փոփոխություններ են սկսելու ՔԿՀ-ներում
«Փաստ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ իշխանությունները լուրջ փոփոխություններ են սկսելու քրեակատարողական հիմնարկներում, մասնավորաբար՝ կտրուկ փոփոխություն են ցանկանում իրականացնել ՔԿՀ ղեկավար կազմում։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, անհատական քննարկումներում կարծիք է շրջանառվում, որ այս ոլորտում կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարը շատ լուրջ, հետևողական, բայց և զգուշավոր աշխատանք է պահանջում: Մյուս կողմից՝ անհրաժեշտություն կա փոխել քրեակատարողական հիմնարկներում տիրող ընդհանուր մթնոլորտը, դատապարտյալների կենսապայմաններն ու կենսակերպը:
Ի դեպ, մեր զրուցակիցը նշում էր, որ «նախկին կոռումպացված իշխանությունների մնացորդները» առանցքային տեղ են գրավում այս ոլորտի ղեկավար կազմերում, ինչը իշխանությունների համար ևս մեկ խթան է լուրջ փոփոխություններ իրականացնելու։ Թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություն ստացվեց, որ արդեն երկու ՔԿՀ-ում փոփոխություն է եղել: Սպասվում է շարունակություն: