06/03/2020 18:25
Սերբիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Սերբիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը:
«Մենք ունենք կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Խոսքը 43 տարեկան տղամարդու մասին է: Նա իրեն լավ է զգում», - նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ հիվանդը հաճախ էր այցելում Բուդապեշտ, որտեղ ապրում է նրա քույրը։
Տղամարդն ինքն է դիմել բժիշկներին և պատասխանատու վարքագիծ է դրսևորել, նշել է նախարարը: