06/03/2020 16:30
Թրամփը խոստովանել է, որ կորոնավիրուսը կարող է վնասել ԱՄՆ տնտեսությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրում կորոնավիրուսի տարածումը կարող է որոշակի վնաս հասցնել ԱՄՆ տնտեսությանը, բայց հույս ունի, որ համաճարակը երկար չի տևի:
«Դա, անշուշտ, կարող է հետևանքներ ունենալ», - խոստովանել է նա՝ Փենսիլվանիա նահանգում քաղաքացիների հարցին ի պատասխան։ Միջոցառումը լուսաբավել է «Fox News»-ը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է վարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: