06/03/2020 11:36
Թուրքիայում հայտարարել են Իդլիբում սիրիացի զինվորականներին հարվածելու մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է սիրիական 21 զինվորականի «չեզոքացնելու» մասին՝ ի պատասխան թուրք զինվորի մահվան, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը:
Ավելի վաղ Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ Իդլիբի դեսկալացիոն գոտում, Սիրիայի կառավարական ուժերի կողմից հրետակոծման արդյունքում, սպանվել է թուրք երկու զինծառայող: Նրանցից մեկը սպանվել է մարտի 4-ին, իսկ մյուսը՝ հաջորդ օրը՝ մինչև Իդլիբում հրադադարի ռեժիմի մասին Մոսկվայի և Անկարայի միջև համաձայնագրի ստորագրումը:
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ ի պատասխան տեղական ժամանակով ժամը 16.00-ին (Երևանի ժամանակով 18: 00-ին), թուրքական անօդաչուները հարվածներ են հասցրել: