06/03/2020 19:21
Նեապոլի նավահանգստում նավն արգելափակվել է կորոնավիրուսով վարակի կասկածի պատճառով
Ճենովայից նավը Նեապոլի նավահանգստում արգելափակվել է անձնակազմի անդամների շրջանում կորոնավիրուսով վարակի առկայության կասկածի պատճառով, հայտնում է իտալական «La Stampa» թերթը:
Նավի վրա կա 125 մարդ: Նրանք անձնակազմն ու աշխատողներն են, որոնք իրականացրել են նավի վերանորոգումը:
Նեապոլիտանական նավահանգստի ղեկավարությունը նրանց արգելել է լքել նավն այն բանից հետո, երբ վերանորոգման ընթացքում կորոնավիրուսով վարակի ախտանիշներ են դրսևորվել անձնակազմի ինը անդամի մոտ:
Շուտով նավ կժամանեն բժիշկները՝ նրանց հետազոտելու համար: