07/03/2020 13:43
«Apple»-ը 12 հազար աշխատակցի տեղափոխում է հեռակա աշխատանքի՝ կորոնավիրուսի պատճառով
«Apple»-ի ղեկավարությունը Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքի իր կենտրոնակայանի 12 հազար աշխատակցի առաջարկել է անցնել հեռակա աշխատանքի՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին: Այդ մասին հայտնում է «Business Insider»-ը:
Ինչպես նշվում է, ընկերությունն այս դեպքում հավատարիմ է Սանտա Կլարա շրջանի իշխանությունների առաջարկություններին: Մարտի 5-ին նրանք խորհուրդ են տվել բիզնեսին խուսափել մեծ քանակությամբ մարդիկ հավաքել մեկ վայրում:
«Apple»-ը որոշել է նման քայլի գնալ միայն Կուպերտինոյում՝ մտահոգություն ունենալով, որ փոփոխությունները կարող են ազդել ընկերության մի շարք կարևոր նախագծերի վրա: