07/03/2020 13:25
Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց
Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց, հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից։
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: