07/03/2020 13:37
Աֆղանստանում COVID-19-ի դեպքերի թիվն աճել է՝ հասնելով չորսի
Աֆղանստանի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսային վարակի ևս երեք դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է չորսի, հայտնում է «Khaama»-ն:
Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ուահիդլահ Մայարի՝ երկրի արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում երեք նոր դեպք է հայտնաբերվել:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, անցած օրվա ընթացքում իշխանությունները ստուգել են 36 մարդու վիրուսի առկայությունը պարզելու համար, նրանցից 33-ի անալիզները տվել են բացասական արդյունք:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսով չորս հիվանդները մեկուսացվել են։