07/03/2020 10:13
«Հրապարակ». Պապոյանն ակտիվ մասնակցում էր ՀՀԿ կուսակցական աշխատանքներին՝ «օգտվել կուսակցության ընձեռած բոլոր բարիքներից»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իմ քայլի» պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը երեկ վստահեցնում էր, որ ՀՀԿ-ին իր անդամակցությունը եղել է ֆիկտիվ, և որ ինքն իրականում այդ կուսակցությունում հայտնվել է իր ընկերներից մեկի խնդրանքով: Մինչդեռ ՀՀԿ-ական Նարեկ Մանթաշյանը պնդում է, որ Պապոյանը ոչ միայն ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցական աշխատանքներին՝ «օգտվել կուսակցության ընձեռած բոլոր բարիքներից», այլև 2008 թվականին մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի տան դեմ իրականացվող ակցիաներին.
«Ասեմ ավելին, ես եմ եղել կազմակերպիչը՝ 2008 թվականի մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող ակցիաների, ու ներկաները բոլորը կարող են պնդել իր մասնակցությունը»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: