07/03/2020 10:28
«Հրապարակ». Հանրաքվեի հարցով իշխող թիմի առաջ ուլտիմատում է դրվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրաքվեի հարցով իշխող թիմին ուղղված քաղաքական ղեկավարության ուլտիմատումն առ այն, որ 500 հազարից պակաս ձայն հավաքեք՝ «հետևանքները» ձեր մաշկի վրա եք զգալու՝ պատգամավորները կզրկվեն մանդատներից, նախարարներն ու մարզպետները՝ պաշտոններից, «Իմ քայլում» խլրտոց էր առաջացրել։
Իշխող խմբակցության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հարցը բուռն քննարկվել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի մոտ, և պատգամավորներից շատերը հասկացրել են, որ հանգիստ կարող են մանդատը վայր չդնել, պարզապես դուրս գալ խմբակցությունից և անկախանալ, ինչպես Արման Բաբաջանյանն ու վերջերս նաև Տիգրան Ուրիխանյանն արեցին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։