07/03/2020 13:19
ԱՄՆ-ում COVID-19-ի հաստատված և հավանական դեպքերի թիվը 100-ով ավելացել է
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակի կասկածելի և հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 100-ով, ուստի երկրում հիվանդության հավանական դեպքերի ընդհանուր թիվը 329 է, հայտնում է CNN-ը:
Ալիքի գնահատականով՝ CDC-ի սանիտարական մարմնից ստացված տվյալների և 28 նահանգի ընդհանուր վիճակագրության հիման վրա՝ վիրուսի ամենաշատ դեպքերը գրանցվել են Վաշինգտոն, Կալիֆոռնիա և Նյու Յորք նահանգներում:
CNN-ի փոխանցմամբ՝ երկրում 15 մարդ մահացել է հիվանդության հետևանքով: