07/03/2020 11:30
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան ճանապարհորդելու վտանգի մակարդակը
ԱՄՆ Պետդեպարտամենտը բարձրացրել է Ադրբեջան և Թուրքմենստան ուղևորությունների ռիսկն ամերիկացիների համար՝ մինչև երրորդ մակարդակ: Դա ենթադրում է, որ արժե հրաժարվել այդ երկրներ առանց հատուկ անհրաժեշտության ուղևորություններից, ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ադրբեջան - մակարդակ 3. վերանայել ճանապարհորդությունը. վերանայել ուղևորությունն Ադրբեջան՝ COVID-19-ի բռնկման և Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկած միջոցառումների պատճառով», - ասվում է փաստաթղթերից մեկում:
Այնտեղ նաև հստակեցվում է, որ վարակի հիմնական սպառնալիքը գալիս է Իրանին սահմանակից տարածքներից:
Բացի այդ նշվում է, որ «Ադրբեջանում բժշկական օգնության մատուցումը չի համապատասխանում ԱՄՆ չափանիշներին, իսկ հիմնական բժշկական պարագաները կարող են անհասանելի լինել որոշ շրջաններում»: