09/03/2020 16:38
Իրանը կորոնավիրուսի պատճառով բանտերից ազատ է արձակել մոտ 70 հազար կալանավորի
Իրանը մտադիր չէ բանտեր վերադարձնել կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես ազատ արձակված 70 հազար բանտարկյալի, քանի դեռ այդ անձինք սպառնալիք չեն ներկայացնում հասարակական անվտանգության համար, հայտնում է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին:
«Կալանավորների ազատ արձակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակական անվտանգության համար դա սպառնալիք չի լինի», - հայտարարել է Ռաիսին՝ հաստատելով, որ Իրանի իշխանությունները բանտերից ազատ են արձակել մոտ 70 հազար կալանավորի: