09/03/2020 11:10
Միհրան Հակոբյանը կանչվել է հարցաքննության
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը կանչվել է հարցաքննության։
«Արդեն մի տեսակ վատ էի զգում, որ ոչ մի գործով չեմ անցնում: Ծանուցագիրն ուշ եմ ստացել, ուստի հիմա եմ ներկայանում հարցաքննության: Գործի մասին դեռևս ոչինչ չգիտեմ: Ավելի ուշ կտեղեկացնեմ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ կապ ունեմ ես այդ գործի հետ», - Facebook-յան իր էջում գրել է Հակոբյանը՝ հրապարակելով ծանուցագիրը։