09/03/2020 17:27
Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկեց առանց ձեռքսեղմման՝ կորոնավիրուսի պատճառով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
«Քննարկում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը», - ֆեյսբուքյան իր էջին գրել է վարչապետ Փաշինյանը։
Նշենք, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը տեղի է ունեցել առանց ձեռքսեղմման՝ կորոնավիրուսի պատճառով։
Դոնալդ Տուսկի հետ հանդիպելիս Փաշինյանը հետարքրվեց՝ պե՞տք է իրար ձեռք սեղմել, ինչին ի պատասխան Տուսկն ասաց՝ որևէ խնդիր չկա, ապա ավելացրեց.
«Քաղաքական գործիչները երբեմն ավելի վտանգավոր են, քան վիրուսը»