09/03/2020 14:09
Չեմ կարծում, թե ՍԴ-ն որևէ ազդեցություն ունի ներդրումների վրա. Վաչե Գաբրիելյան
Չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանը որևէ ազդեցություն ունի ներդրումների վրա, որովհետև ներդրումների համար նախևառաջ անհրաժեշտ են ծրագրեր և մեծ նախագծեր, «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասել է նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ներդրումներ չկան, ինչ կապ ունի Հրայր Թովմասյանը ներդրումների հետ, և արդյոք Թովմասյանին և մյուս դատավորներին հեռացնելով՝ ներդրումների հոսք կառաջանա:
«Չեմ կարծում, թե ՍԴ-ն որևէ ազդեցություն ունի ներդրումների վրա։ Առայժմ մեծ նախագծեր չկան։ Ճիշտն ասած, չէի ուզի ներդրումների բացակայությունը կապել հիմիկվա տնտեսական քաղաքականության հետ, որովհետև ներդրումների նվազում կամ պակաս ունեցել ենք 2008 թվականից սկսած՝ անընդհատ։ Ամենաբարձր բումը եղել է 2007 թվականին, երբ բավականաչափ գումար գալիս էր հատկապես անշարժ գույքի շուկա։ Դրանից հետո մի քիչ ակտիվացում եղել է 2016-17 թվականներին, երբ ավելի մեծ ծրագրեր սկսեցին քննարկվել և այդ ծրագրերում հատկապես ռուսական կապիտալի հետաքրքրություն կար», - ասել է Վաչե Գաբրիելյանը։