09/03/2020 11:11
Դատավորների տարիքայի շեմի իջեցումը չպետք է ՀՀ քաղաքացիների համար խնդրահարույց հարց դառնա. պատգամավոր
Դատավորների տարիքային շեմի իջեցման մասին նախագծում շահերի բախում չկա. այն պետք է ծառայի իր բուն նպատակին՝ չդառնալով խնդրահարույց հարց ՀՀ քաղաքացիների համար, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակա ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Մենք ոչ մի դեպքում դեմ չենք արտահայտվել, քվեարկել ենք ձեռնպահ։ Ախատանքային ռեժիմ է», - ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանին դիմելով՝ Աբովյանն ասել էր. «25 տարեկան նոր ավարտածը, կամ երկու տարի ավարտածը չի կարող որոշել մարդու ճակատագիր: Խորհուրդ կտամ պարոն Գրիգորյանին ուսումնասիրեք Միացյալ նահանգների ֆեդերալ դատավորների տարիքային շեմը կամ Անգլիայի օրինակը, Ուկրաինան էլ կարաք ուսումնասիրեք»։