09/03/2020 15:16
Հակամարտության հանգուցալուծումից հետո Սիրիան ամբողջապես ինքնիշխան չի լինի․ Արաքս Փաշայան
«Ամեն ինչ կախված է սիրիական հակամարտության հանգուցալուծումից, բայց դա չի նշանակում, որ Սիրիան ամբողջապես լինելու է ինքնիշխան», - այս մասին «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում վերլուծելով սիրիական ճգնաժամի հաղթահարման հեռանկարներն՝ ասել է արաբագետ Արաքս Փաշայանը։
«Ես կարծում եմ, որ այստեղ կպահպնավի ռուսական, թուրքական, իրանական, ամերիկյան ներկայությունը, բայց, այնուամենայնիվ, Սիրիան կկարողանա շունչ քաշել և գլուխ հանել այդ իրադարձություններից, բայց ռազմաքաղաքական ներկայությունը միջազգային այն ուժերի կողմից, որոնք այժմ ներգրավված են սիրիական հակամարտության մեջ, կարծում եմ՝ դա երկարաժամկետ է լինելու, որովհետև նրանք ունեն քաղաքական մի շարք շահեր, հետաքրքրություններ, որոնց հարթակը Սիրիայում է։ Եվ բոլորի ուժերի արտաքին քաղաքական ձգտումները, որոնք կապված են, այսպես ասած, կայսերապաշտական ցանկությունների հետ, պահպանվելու են նաև հետագայում», - ասել է Փաշայանը։
Արաբագետն ավելացրել է, որ այժմ ամենակարևոր խնդիրը հումանիտար ճգնաժամը և ծայրահեղականության ու ռազմական ապստամբությունների օջախները վերացնելն է։