09/03/2020 11:32
Անկախ անձնական հարաբերություններից՝ բոլոր գործընթացները պետք է դիտարկել իրավական տեսանկյունից. Տոնոյանը՝ Աբովյանի քաղաքապետի մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտոնապես որևէ մեկին չի սատարել, սակայն մեզնից շատերը Վահագն Գևորգյանի հետ ունեն ընկերական հարաբերություններ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով վերջինիս դեմ հարուցված քարեական գործին։
«Պարոն Ծառուկյանը ևս առիթ է ունեցել ասելու, որ անկախ անձնական հարաբերույթուններից, բոլոր գործընթացները պետք է դիտարկել իրավական տեսանկյունից», - ասաց նա։
Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր հերթին հորդորեց սպասել իրավական գործընթացների ավարտին։