09/03/2020 17:10
Իրանի արտակարգ պատահարների կազմակերպության ղեկավարի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Իրանի արտակարգ պատահարների կազմակերպության ղեկավար Իսմայիլ Նաջարի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել: Այդ մասին հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահթիյարին:
«Նաջարն անցած շաբաթ բժշկական կենտրոններից մեկին է դիմել՝ գրիպ հիշեցնող ախտանշաններով: Մի քանի անալիզներ հանձնելուց հետո պարզվել Է, որ նրա հիվանդությունը պայմանավորված է կորոնավիրուսով», - Բահթիյարի խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը:
Նա ավելացրել է, որ «այդ կապակցությամբ Նաջարը հոսպիտալացվել էր, սակայն այսօր ինքնազգացողության լավացումից հետո պարզ է դարձել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում»:
«Նա դուրս է գրվել հիվանդանոցից և պետք է մի քանի օր անցկացնի տնային կարանտինում», - նշել է կազմակերպության ներկայացուցիչը: