09/03/2020 18:00
Չինաստանում հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Չինաստանում հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, ևս 21 մարդ դեռ փլատակների տակ է, հայտնում է «Ժենմին ժիբաո» թերթը:
Նշենք, որ հյուրանոցն օգտագործվում էր որպես կարանտինի վայր այն անձանց համար, որոնք սերտ շփում էին ունեցել COVID-19 կորոնավիրուսով վարակվածների հետ:
«Xinjia Express» հյուրանոցի շենքը փլուզվել է շաբաթ օրը՝ տեղական ժամանակով 19:15-ին (Երևանի ժամանակով 15:15-ին), Ցյուանչժոուի քաղաքայն օկրուգի Լիչենի շրջանում:
Նախնական տվյալներով՝ փլատակների տակ մնացել էր 71 մարդ՝ չհաշված այն 9-ին, որոնց հաջողվել էր ինքուրույն դուրս գալ:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: