09/03/2020 15:32
Սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում․ Արաքս Փաշայան
«Սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում, այսինքն՝ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով», - «Առաջին հայացքից» հաղորդման ժամանակ ասել է արաբագետ Արաքս Փաշայանը։
«Քանի դեռ Սիրիայի որևէ հատվածում կան ռազմական ուժեր, կա զինված ապստամբություն Սիրիայի կառավարական ուժերի դեմ, հակամարտության հանգուցալուծման մասին խոսք լինել չի կարող։ Մյուս կողմից՝ հակամարտությունը շատ բարդ կառավարվող է, որովհետև դրա մասին շատ խոսվում է, ներգրավված ուժերը շատ են, և շահառուները շատ են։ Օրինակ՝ նույն Աստանայի ձևաչափը, որը ստեղծվել է, փաստորեն, կարգավորելու սիրիական հակամարտությունը, միայն Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի շահերն են, որ համընկնում են, և նրանց տեսլական է, որ միասնական է, մյուս անդամը՝ Թուրքիան, լրիվ հակոտնյա պատկերացում ունի հակամարտության կարգավորման համար և նույնիսկ ապստամբներին Թուրքիան բնորոշում է որպես չափավոր ընդդիմադիրներ։ Ռուսաստանը, Իրանը, Դամասկոսը նրանց համարում են ահաբեկիչներ։ Ե
Նաև պետք է նշել, որ միջազգային հանրության համար ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով նույն Դաիշը, նույն Ջաբհա ան Նուսրան համարվում են ահաբեկչական ուժեր։ Այսինքն՝ բազմաթիվ հարցերում կա տարաձայնություն, և բավական է միայն ասել, որ այս ապառազմականացման գործընթացն իրականում դեէսկալացիա է Թուրքիայի և մյուս կողմից՝ Ռուսաստանի, Իրանի և Դամասկոսի միջև։ Նման պայմաններում պատկերացրեք, թե ինչքան բարդ է խնդրի կարգավարումը», - ասել է Փաշայանը։
Արաբագետը նշել է, որ Սիրիայում կա նաև ներքին խնդիր, և պատահական չէ, որ երբ Սիրիայում սկսվեցին Արաբական գարնան գործընթացներն, Իդլիբն առաջինը ներքաշվեց այդ հակակառավարական հուզումների մեջ, որովհետև այս նահանգն ընդհանրապես համարվում է սունիական պահպանողական և ծայրահեղական տրամադրությունների հարթակներից մեկը Սիրիայում։
Մանրամասները՝ տեսանյութում։