09/03/2020 19:37
Կորոնավիրուսի գլոբալ համաճարակը կտևի մինչև հունիս, հայտնել է չինացի առաջատար փորձագետը
Կորոնավիրուսով վարակը՝ COVID-19-ը, տարածվելու է ամբողջ աշխարհում առնվազն մինչև հունիս, հայտարարել է ՉԺՀ առողջապահության կոմիտեի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը: Այս մասին նա ասել է մարտի 8-ին ՝ Գուանդուն նահանգի տեղական հեռուստաընկերության եթերում, հայտնում է South China Morning Post- ը
Քանի որ Չինաստանում համաճարակը սկսել է անկում ապրես, իշխանությունների ուշադրությունը պետք է զսպվածությունից տեղափոխվի ներմուծված դեպքերի կանխարգելման վրա, հատկապես դա վերաբերում է միջազգային խոշոր զբոսաշրջային կենտրոններին, կարխում է պրոֆեսոր Չժուն Նանշանը:
Նրա կարծիքով, անհրաժեշտ է ուժեղացնել սահմանային առողջության ստուգումները և հաստատել կարանտինային քաղաքականություն այն երկրներից ժամանողների համար, որտեղ գրանցված է COVID-19- ի բռնկումը:
Կորոնավիրուսով վարակի բռնկումը սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թվականի դեկտեմբերին: